Սպորտ
Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի. «Արսենալ»-ի պաշտպան
Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսն այն կարծիքին է, որ «զինագործները» պետք է հաղթեն Եվրոպայի լիգայում հանուն Մխիթարյանի: «Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ…
Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսն այն կարծիքին է, որ «զինագործները» պետք է հաղթեն Եվրոպայի լիգայում հանուն Մխիթարյանի:
«Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ տխուր ենք, և հիմա պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի: Պետք է մեր խաղը խաղանք և հավատանք, որ կարող ենք: Եթե մենք 100 տոկոսով նվիրվենք և հաջողություն մեզ մի քիչ շպտա, ապա կհաղթենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սոկրատիսը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:
«Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
«Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից...
«Արսենալ»-ը Բաքվում է. ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Արսենալ»-ին
Երեկ երեկոյան Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղ...
Շնորհակալ եմ, ի'մ ընկեր. Մխիթարյանը Սոկրատիսին
Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը մի քանի ժամ առաջ Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել...
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի մ...