Հասարակություն
Պարոն Փաշինյան, ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հետ մինչ այժմ կապ չի հաստատել
Gohar Vardanyan
1,825 դիտում
Օրեր առաջ Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը՝ Մարգարիտա Գյուլումյանը, իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին՝ մանրամասներ հաղորդելով տեղի ունեցած վթարից հետո Իտալիայում ՀՀ դեսպանատան աշխատանքի վրա՝ տեղեկացնելով, որ հիասթափված է օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունից:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի պրն Նիկոլ Փաշինյան, հարգելի պարոն Զոհրաբ Մնացականյան, երկրի հանդեպ հեղինակությունը սկսվում է պետության սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների իրենց գործառույթների շրջանակում վարած քաղաքականությունից:
ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատեւող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաեւ հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:
Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է:
Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել /արձանագրենք անցել է 3 օր/:
Լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի:
Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են նորմերը լոկ գրված են թուղթ սեւացնելու համար:
Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Gohar Vardanyan
1 րոպե
6,748
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,683
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
484
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
225
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
197
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
227