Այլ
Հերթական փրկված արջուկը. կենդանին 5 տարի շարունակ պահվել է նույն վանդակում՝ սարսափելի պայմաններում
Օրերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ինչպես նաև Կենդանիների փրկության միջազգային…
Օրերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ինչպես նաև Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) աջակցությամբ տեղափոխվեց Ուրցաձորում գտնվող փրկարար կենտրոն: Կենդանին 5 տարի շարունակ պահվել է նույն վանդակում՝ սարսափելի պայմաններում: Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացին նշեց, որ կենդանին մոտ 9-10 տարեկան է, իրենց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից: Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում հայտնեց քաղաքացին՝ այն ժամանակ արջին ՊՆ-ից բերել են «բնապահպանները»: Այս մասին մանրամասն տեղեկություններ քաղաքացին չցանկացավ տրամադրել:
Նյութի աղբյուրը` Econews am
Նմանատիպ հոդվածներ
Վերջին զանգի առիթով Ձախ Հարութն անակնկալ այցելել է Նոր Արեշի իր հարազատ դպրոց
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը) մայիսի 24-ին Վերջին զանգի առիթով այցելել էր իր հարազատ Նոր...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը Վերջին զանգը նշում է շրջանավարտների հետ Կառավարական ամառանոցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղևորվում է Կառավարական ամառանոց, որտեղ այս տարի և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիամ Փաշինյանը տանգո է պարում շրջանավարտի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ տանգո է պարո...
Աֆրոամերիկացիներն ու «Արա, վա՜յ, վա՜յ» երգը
Աֆրոամերիկացիները մեծ ոգևորությամբ երգում են «Արա, վա՜յ, վա՜յ» երգը։ Տեսանյութը սկսել է արագ տարածվել համացանցում: