Քաղաքականություն
Արցախ այցելած ռուս լրագրողը Բաքվի «սև ցուցակում»
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննարկում է ռուսական «Известия» թերթի լրագրող Գրիգորի Կլիմովին երկրի «սև ցուցակում» ներառելու հարցը՝ Արցախ կատարած այցելության համար: Այս մասին հայտնում է Interfax գործակալության…
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննարկում է ռուսական «Известия» թերթի լրագրող Գրիգորի Կլիմովին երկրի «սև ցուցակում» ներառելու հարցը՝ Արցախ կատարած այցելության համար:
Այս մասին հայտնում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ մեջբերելով ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւային, որը հայտարարել է, որ Կլիմովի հարցում որոշակի կասկածներ ունեն ու դրանք քննարկելուց հետո հավանական է լրագրողին ընդգրկեն սեւ ցուցակում:
Նշենք, որ «Известия» պարբերականը «Տոն պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի անց» խորագրով հոդված էր հրապարակել, որի հեղինակը Գրիգորի Կլիմովն էր, հոդվածի հրատարակման համար լրագրողն այցելել էր Արցախ:
«Դժվար է պատկերացնել, որ 25 տարի առաջ՝ նախքան մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի ստորագրելը, այստեղ արյուն է հոսել և հազարավոր մարդկանց ճակատագրեր են կործանվել», -գրել է լրագրողը:
Վերջինս ընդգծել է, որ պատերազմական տարիներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտն արագ է վերականգնվում, մինչդեռ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Շուշին՝ դանդաղ: Ռուս լրագրողի աչքից չի վրիպել նաև այն, որ թեև վերականգնման գործընթացն արագ չի ընթանում, «հայերը հասցրել են զբաղվել մզկիթների վերանորոգմամբ»: Իսկ հարցին, թե ինչու են վերականգնում մզկիթները, տեղաբնակները պատասխանել են. «Ինչպես թե ինչու, չէ որ դա քաղաքի պատմությունն է»:
Կլիմովը գրել է, որ հունիսի 1-9-ը Ստեփանակերտը կվերածվի եվրոպական «չճանաչված» ֆուտբոլի կենտրոնի: Այդ օրերին այստեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունն անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (ConIFA) միջև:
«Երբ խոսք է գնում հակամարտության մասին ղարաբաղցիների մեծամասնությունը հայտնում է, որ չի ցանկանում պատերազմել Ադրբեջանի հետ, սակայն պատրաստ է առաջին անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և մեկնել շփման գիծ», - նկատում է Կլիմովը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Քոչարյանին նոր պաշտոն են առաջարկել
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ն...