Քաղաքականություն
Զաքիր Հասանովը փախել է շփման գծից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փախել է շփման գծից, երբ հայտնվել է ՀՀ ԶՈւ հսկողության տակ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին պատմել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերջինիս խնդրել էին մեկնաբանել վերջերս տեղի ունեցած ֆլեշմոբը, որը կազմակերպել էին ադրբեջանցի զինվորները, որի մեսիջը «Շուշի հասնելու» պատրաստակամությունն էր։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարին կհանդիպի Երևանում։ Իրականում Ադրբեջանի նախարարն օրեր առաջ փախել է շփման գծից, երբ հայտնվել է ՀՀ ԶՈւ հսկողության տակ։ Այդ առումով ինձ թվում է, որ նման ֆլեշմոբերը չեն կարող լուրջ նշանակություն ունենալ», – նշեց ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը վստահեցրեց, որ ՀՀ ԶՈւ–ն պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0