Քաղաքականություն
Քոչարյանին ազատ արձակած դատավորը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում. Armtimes com
Armtimes com-ի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելուց հետո ոստիկանների…
Armtimes com-ի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ է շրջում:
ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցի հարցին ի պատասխան ասացին, որ Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:
Լրատվամիջոցի հարցին՝ դատավո՞րն էր դիմել Դատական դեպարտամենտին, թե՞ դեպարտամենտը սեփական նախաձեռնությամբ է դիմել ոստիկանություն, Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխվեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց՝ մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշեց սույն գործի վարույթը կասեցնել եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...