Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամի
Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասել է…
Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասել է նույն ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը: Սամսոնյանը նշել է , որ նրանց բերման ենթարկելու պատճառները դեռ հստակ չեն: «Երևի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելն է պատճառը»,- ասաց նա և հավելեց, որ գնացել էին ընդամենը մասնակցելու մի համերգի, որին ներկա էր լինելու նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Սամսոնյանը նշել է՝ համոզված է՝ գործընկերներին բերման են ենթարկել Սվիտալսկու անմիջական հրամանով:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...