Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը կանցնի ծառայողական էլեկտրամոբիլների. 700.000 եվրո է հատկացվել
Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։ Գլոբալ էկոլոգիական…
Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրում է 700.000 եվրո։
«Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։
«Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաև օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։ Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են ավտոմատավոր ոստիկանները խուզարկել Վիտալի Բալասանյանի մեքենան. Ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է վեթթինգը և ինչպե՞ս այն պետք է իրականացնել. Iravaban. am
Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն...
ՈՒՂԻՂ. «Ադեկվադը» բողոքի ակցիա է իրականացնում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց
«Ադեկվադ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Երևանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի դիմաց։ Ցուց...