Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում
20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը: Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 21:40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի…
20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը:
Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 21:40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում: Երեւանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Ն.-ը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ըստ տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, չի դիմել փախուստի, զանգել է շտապօգնություն, եւ դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:
Քիչ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Դավիթ Ոսկանյանն էր, ով փաստացի բնակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 17-րդ փողոցում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Արտակարգ դեպք. երեխային «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Hyundai-ի ավտոսրահում
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի Hyundai ավտոսրահում, խոշոր հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվել է շենքի տանիքում և վերջին հարկում:...
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայ...