Պատահարներ
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Այս մասին հայտնում է ArmLur. am-ը: Լրատվականը…
Այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Այս մասին հայտնում է ArmLur. am-ը: Լրատվականը փորձել է տեղեկությունը ճշտել Իսպիրյանից, որն էլ չի հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել։ «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։
Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց։
Չգիտեմ` ինչ են մտածում։ Վարձատրվում են, ու իրենց լավ ազատ են զգում։ 20 հոգով նենց լավ քաղաքով ման գալիս։ Պատերին էլ գրում են Սուտ Նիկոլ արտահայտությունը։ Մենակ դրա համար իրենց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Երևի իրենց բախտը բերեց, որ ես երեխաների հետ էի, ասեմ իմանաք։ Որևէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել,ինչպես էդ լակոտները»,- ArmLur. am-ին պատմել է պարոն Իսպիրյանը։ Նշենք նաեւ, որ Իսպիրյանը չի դիմել իրավապահ մարմիններին եւ ըստ էության, չի էլ դիմի։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը
Մոտ 2 ժամ առաջ Տավուշի մարզի Բերդի խոշորացված համայնքում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Hyundai-ի ավտոսրահում
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի Hyundai ավտոսրահում, խոշոր հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվել է շենքի տանիքում և վերջին հարկում:...
Չարբախում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ...