Քաղաքականություն
«Լուսավոր Հայաստանը» մերժել է ձեւակերպումները փոփոխելու մեր առաջարկը. Մակունց
Երեկ մենք առաջարկով հանդես ենք եկել «Լուսավոր Հայաստանին», որ խնդիր ենք տեսնում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության մեջ որոշ ձեւակերպումների հետ կապված, եւ ուզում ենք այն փոփոխել, նրանք մերժել…
Երեկ մենք առաջարկով հանդես ենք եկել «Լուսավոր Հայաստանին», որ խնդիր ենք տեսնում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության մեջ որոշ ձեւակերպումների հետ կապված, եւ ուզում ենք այն փոփոխել, նրանք մերժել են մեր այդ առաջարկը վերանայել: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը:
«Եթե հիպոթետիկ ընդունենք, որ կարող է արտահերթ նիստ հրավիրել, դա չի կարող լինել երկուշաբթիից շուտ: Ուրբաթ օրը մենք արդեն ունենք անցումային Արդարադատության մասին լայնածավալ քննարկումներ, լսումներ, որի շրջանակներում կարող են այդ բոլոր հարցերը քննարկվել»,- ասաց Մակունցը, եւ նշեց, որ իրենք կողմնակից են դատաիրավական համակարգի առողջացման, խորքային, հեղափոխական բարեփոխումների հետ կապված լինի լուրջ քննարկումներին:
«Այդ քննարկումների արդյունքում, նրանք նյութականանալու են կառավարության հայեցակարգում: Դրանք չափազանց կարեւոր են, ընդ որում, որ չլինեն միակողմանի, այլ հնարավորինս, հասարակության եւ շահագրգիռ կողմերի լայն ներգրավածություն ունենան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը երեկ առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը:
Նշենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...