Քաղաքականություն
Ինձ չեն քաշքշել, ոչ էլ հայհոյանքներ են հնչեցրել. Արթուր Իսպիրյանը՝ Կասկադում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ինձ չեն քաշքշել, ոչ էլ հայհոյանքներ են հնչեցրել: Անդրադառնալով Կասկադում երեկ իր հետ տեղի ունեցած միջադեպին՝ Tert. am-ի հետ զրույցում ասաց երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը։
«Իմ երեխաների հետ նստած էի, իրենք մոտեցան և ասացին՝ «բախտդ բերեց՝ էսօր էրեխեքի հետ ես»: Նման արտահայտություն թույլ տվեցին: Միայն դա չէր, մի քանի նմանատիպ արտահայտություններ արեցին»,- հայտնեց նա:
Հարցին՝ ովքե՞ր են եղել իր վրա հարձակվողները, Արթուր Իսպիրյանն ասաց՝ այնտեղ տեսախցիկները նկարել են, բոլորն էլ գիտեն՝ ով է. «Արթուր է անունը, ես ազգանունը չգիտեմ։ Իրենց բոլորն էլ ճանաչում են»։
Ավագանու անդամը միջադեպի վերաբերյալ բացատրություն է տվել ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե մի խումբ անձինք «Կասկադ»-ի տարածքում մոտեցել են երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանությունից տեղեկացրել էին նաև, որ ճշտվել է Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0