Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հո չե՞ք մրսել. Փաշինյանը` դատարանի մոտ հավաքվածներին
Քիչ առաջ Երեւանի ընդհանւոր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը, սկսեցին վանկարկել՝…
Քիչ առաջ Երեւանի ընդհանւոր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը, սկսեցին վանկարկել՝ «վարչապետ»:
«Հո չե՞ք մրսել»,-հարցրեց նա ցուցարարներին ու շարունակեց. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւոր՝ դուխով»:
Ներկաներն սկսեցին վանկարկել՝ «դուխով, դուխով», ապա նաեւ «Նիկոլ, Նիկոլ»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Տեսանյութը` News am-ի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ խամաճիկային դատարան պետք չէ. Ինչու է Փաշինյանը որոշել փակել դատարանների ելքերն ու մուտքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանուն անկախ դատարանիա ակցիայի մասին խոսել է ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: Վարչապետ Փաշինյանը նշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են ավտոմատավոր ոստիկանները խուզարկել Վիտալի Բալասանյանի մեքենան. Ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է վեթթինգը և ինչպե՞ս այն պետք է իրականացնել. Iravaban. am
Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն...
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս ԱԱԾ-ից
Քիչ անց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու ԱԱԾ-ի շենքից։ Տեսանյութը՝ Aysor am-ի: