Հասարակություն
Ոստիկանական հատուկ օպերացիա Շիրակում. Կան բերման ենթարկվածներ
SAHMSHAN. com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նույն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ…
SAHMSHAN. com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նույն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում, ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Արտակ Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Ավդալյանը:
Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարգարյանին, ով եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Սիմավոն Մարդոյանին, 23-ամյա Տիգրան Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ սերմերը պատկանում են իրեն: Ա. Մխիթարյանի վարած ավտոմեքենայի նստատեղի աջ կողմից և նույն կողմի հատակի ռետինի տակից հայտնաբերվել է 25,84 գ. ընդհանուր կշռով 4 փաթեթ՝ որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Հ. Մարգարյանի Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, որի սրահի իրերի պահման խցում հայտնաբերվել է 9.59 գ. ընդհանուր կշով 2 փաթեթ: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված փաթեթների մեջի պարունակությունը թմրանյութ է և այն պատկանում է իրեն: Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյ...
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխա...
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայ Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ»-ի կողմից հոսանա...