Այլ
Թոռանը ծեծելու մեջ մեղադրում է աշխարհագրության ուսուցչին. Shamshyan. com
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած քաղաքացու դիմումի…
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ Սիլվարդ Խ-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցում իր թոռանը՝ 15-ամյա Ս. Խ-ին, Չարենցավանի 3-րդ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գևորգ Ենոքյանը բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սիլվարդ Խ.-ն հայտնել է, որ դասատուն հարվածել է գլխին և մեջքին։ Երեխան սովորում է նշված դպրոցի 8-րդ դասարանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակըՙ վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում...
Ասում են մայիսը գնացել է արձակուրդ. Գագիկ Սուրենյան
Ասում են մայիսը գնացել է արձակուրդ, ամսվա սկզբին նոյեմբերն էր աշխատում, իսկ հիմա հուլիսը։ Հայաստանում մայիսի 22-24-ն առա...
13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ. ՄԻՊ Արման Թաթոյան
Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի (Harutyun Harutyunyan) հետ՝ 13-ամյա աղջկա հղիության...