Այլ
Գորիսում 16-ամյա պատանին դանակահարել է տղամարդու
Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի…
Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ Մ․-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, անչափահասն ինքնակամ ներկայացել է բաժին։ Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիսի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցում Հ․ Մ․-ն դանակով հարվածներ է հասցրել տղամարդուն և վնասվածքներ պատճառել:
Հարուցվել է քրեական գործը: Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակըՙ վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում...
Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ. նախագիծ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «...
Կոպտորեն խախտվել է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Զարուհի Բաթոյան
Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն...