Պատահարներ
42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ անցակետի մոտ վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել. Shamshyan
Shamshyan. com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է…
Shamshyan. com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցը ընտրակաշառք է բաժանել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հե...
Ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինելՙ պնդելով, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է
Արմավիրի մարզում, այսօր մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բա...
Կիևյան կամրջի սկզբնամասում ВАЗ 21099 մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի
Այսօր ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 և Սերոբ Հարյ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7