Պատահարներ
Կիևյան կամրջի սկզբնամասում ВАЗ 21099 մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի
Այսօր ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 և Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է…
Այսօր ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 և Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Գագիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ ВАЗ 21099-ի վարորդը իրեն պահել է ոչ ադեկվատ: Իսկ ահա դեպքի վայր է եկել մի տղամարդ էլ, ով ներկայացել է այդ վարորդի պապիկ. ասում էր, որ թոռը ավտոմեքենան փախցրել է: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է 099-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mitsubishi-ին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինելՙ պնդելով, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է
Արմավիրի մարզում, այսօր մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բա...
Կասկադում նստած էի, 20 հոգով եկան. սպառնացել են Արթուր Իսպիրյանին
Այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայ...
Չարբախում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7