Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 872 վկաներից միայն 3-ի հետ եմ բարև-բարլուս ունեցել. Քոչարյան
Արտակարգ դրություն հայտարարվել է Երեւանում, որը ՀՀ-ի տարածքի 2 տոկոսն է զբաղեցնում, հետեւաբար ինչպես կարող էին սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին…
Արտակարգ դրություն հայտարարվել է Երեւանում, որը ՀՀ-ի տարածքի 2 տոկոսն է զբաղեցնում, հետեւաբար ինչպես կարող էին սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն։ Հայաստանում կա 1002 բնակավայր, Երեւան քաղաքը մեկ բնակավայր է, արտակարգ դրություն հայտարարվել է Երեւանում, որը ՀՀ-ի տարածքի ընդամենը 2 տոկոսն է զբաղեցնում, ուստի հիմա հարց է առաջանում՝ ո՞նց են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում, կարո՞ղ է ինչ-որ մեկը ինձ ասել, ես դա չեմ հասկանում»,- նշեց նա։
Քոչարյանն անդրադարձավ նաեւ այդ ժամանակահատավածում խոսքի ազատության սահմանափակումներին. «ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մնացածը առանց որեւէ սահմանափակման աշխատել են։ Երեւանում մի քանի տասնյակ թերթեր կային, նաեւ մարզային, եւ որեւէ մեկի գործունեությունը չի սահմանափակվել, եւ չէր կարող սահմանափակվել։ Ինտերնետի նկատմամբ եւս սահմանափակում չի եղել, իսկ սա նշանակում է, որ խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկ բնակավայրում»։
Տեսանյութըՙ News am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս ԱԱԾ-ից
Քիչ անց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու ԱԱԾ-ի շենքից։ Տեսանյութը՝ Aysor am-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանին կողմ և դեմ ցուցարարները դատարանի առջև են
Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իսրայելի կողմից Դամասկոսին ուղղված օդային հարվածի կադրերը
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված է Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին ուղղված օդային հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծում եմ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Տեր–Ղուկասյանը վաղը դատարան կգան. Ալումյան
Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Տեր–Ղուկասյանը երկուսով վաղը կգան եւ կներկայանան դատարան։ Նմա...