Այլ
Հեծանիվ-թիկնազոր.«եթե ես նման բան թույլ տայի, պետությունն ինձ կփռեր ասֆալտին»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ այգու բացմանը հեծանվով գնալուն: Պատգամավորը գրել է. «Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը…
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ այգու բացմանը հեծանվով գնալուն: Պատգամավորը գրել է.
«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։
Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով:
Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայք»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:
Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին...
Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը...
Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է...
Ուշանում ենք...»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքրուհիների պարը Հաղթանակ զբոոսայգում. այ այսպես է պետք աշխատել
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե երեկ՝ Եռատոնի միջոցառումների ժամանակ Հաղթանակի զբոսայգում մաքրուհին...
Տրանսվեստիտն ազատ մուտք է գործում մանկապարտեզ.«Դեմ եմ միասեռականությանը» նախաձեռնություն
«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ հա...
Հայտնի է «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթի հաղթողի անունը
«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը, հայտնում է News. am-ը։...
Այս տարվա առաջին +30 աստիճանը․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մայիսի 15-ից ջերմաստիճան...