Քաղաքականություն
Մանրամասն ստուգում են. ի՞նչ են փնտրում ընդդիմադիրների մեքենաներում և պայուսակներում. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին և նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին և նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։
Սակայն ուշագրավ է, որ մայիսի 8-ից սկսած՝ անվտանգության աշխատակիցները սկսել են մտնել նաև ավտոմեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորների պայուսակների մեջ։ Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ «Այո, դիմել եմ՝ պարզելու, թե դա հատուկ վերաբերմո՞ւնք է՝ կապված իմ ելույթների հետ, որը վերաբերում է անվտանգության սեկտորին և այլն»։
«Ամսի 8-ին իմ ավտոն կանգնացրեցին, էլի ամբողջը ստուգեցին, հետո ասացին՝ նաև պայուսակդ բացի՝ նայենք, ես էլ պատասխանեցի, որ եթե կարգ կա, որ մեքենաներով կարող ենք մուտք գործել ԱԺ, էլ իմաստը ո՞րն է այդ կարգի, եթե պիտի պայուսակ ստուգեք։ Ինձ պատասխանեցին, թե մեզ ասել են՝ նայեք, մենք էլ նայում ենք»։ Մարուքյանը պատմեց, որ ինքն ԱԺ գործընկերներից հետաքրքրվել է՝ իրենց պայուսակներն է՞լ են ստուգել, և պարզել է, որ ոչ․ «Լիլիթին՝ Մակունց, Մանեին, Միքայելին՝ Մելքումյան և այլն»։ Միայն Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ իր մեքենան ամենայն մանրամասնություններով ստուգվում է․ «Մեքենայի վերևով, տակով, սալոնով մանրամասն ստուգում են, ասում են՝ նաև բեռնախցիկը բացեք»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...