Քաղաքականություն
Դեղին քարտ Վիտալի Բալասանյանին. Բակո Սահակյանին ասվել է՝ կարգի հրավիրիր, թե չէ այլ լեզվով կխոսենք. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եռատոնի ժամանակ, Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են…
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եռատոնի ժամանակ, Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։ ՀՀ ղեկավարությունը ծանր է տարել այս հեգնանքը, Բակո Սահակյանին զգուշացրել են կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին, այլապես հաջորդ անգամ այլ լեզվով կխոսեն։
«Հակահեղափոխական օջախների մասին» Փաշինյանի ստատուսի մի պատճառը սա է եղել, մյուսը՝ այն, որ Շուշիում տոնական ճաշի ժամանակ նկատել է, որ Արցախի ղեկավարները խուսափում են շփումից։
Իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը շրջանցել է Փաշինյանին։ Փոխարենը ջերմ ընդունելության է արժանացրել Սերժ Սարգսյանին, ում ուղեկցում էր Ռուբեն Հայրապետյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...