Սպորտ
Կիևում Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել
Armsport-ը գրում է. Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում…
Armsport-ը գրում է.
Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11: Եզրափակիչի ճանապարհին Վոլոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս Արտսեն Կրաուչանկային (2:1): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ուկրաինայի մայրաքաղաք էին մեկնել նաև Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ), որոնք պարտություն են կրել:
57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը որակավորման փուլում 12:1 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Մաշան Հասանովին, իսկ քառորդ եզրափակիչում 3:8 հաշվով պարտվեց վրացի Լաշա Լոմտաձեին:
74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտություն կրեց ուկրաինացի Դենիս Պավլովից:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկեց վրացի Զաուր Բերաձեի նկատմամբ հաղթանակով (1:1), իսկ քառորդ եզրափակիչում 6:9 հաշվով պարտվեց մոլդովացի Անդրիան Գրոսուլին:
97 կգ քաշային կարգում Արման Մկրտչյանը որակավորման փուլում 4:10 հաշվով պարտվեց ուկրաինացի Արտեմ Հաշենկոյին, իսկ Սարգիս Հովսեփյանն ուկրաինացի Լուբոմիր Սագալյուկի հետ հաղթական գոտեմարտից (5:0) հետո քառորդ եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց վրացի Զուրիկո Ուրտաշվիլիին:
125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվեց լեհ Ռոբերտ Բարանին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Մայիսի 12-ին Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի թիմը Կիև է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Թիմի հետ են նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Գևորգ Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել...
Որպես հայ՝ Մխիթարյանը Բաքվում անելիք չունի, թող գա որպես մարզիկ. Ադրբեջանցի մարզիկ
Armsport-ը գրում է. Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» թիմի կիսապաշտպան Գարա Գարաևը azerisport. com-ին տված հարցազրույցում...
Մխիթարյանն ամռանը կամուսնանա. Shantnews
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել...