Սպորտ
Որպես հայ՝ Մխիթարյանը Բաքվում անելիք չունի, թող գա որպես մարզիկ. Ադրբեջանցի մարզիկ
Armsport-ը գրում է. Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» թիմի կիսապաշտպան Գարա Գարաևը azerisport. com-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու կարող է…
Armsport-ը գրում է. Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» թիմի կիսապաշտպան Գարա Գարաևը azerisport. com-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու կարող է ժամանել բացառապես մարզիկի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, և դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կմասնակցի մայիսի 29-ին նախանշված խաղին։
«Եվրոպա լիգայի եզրափակչում երկրպագելու եմ «Արսենալին»։ Լոնդոնյան թիմի հետ մեր դիմակայությունից հաճելի հիշողություններ են մնացել։ Մեր երկրպագուները ջերմությամբ ընդունեցին «Արսենալին», արտագնա խաղում էլ մեր նկատմամբ էին հյուրասեր։ Դա ինձ ստիպեց Եվրոպայի լիգայի այս խաղարկությունում երկրպագել նրանց։
Ես դեմ չեմ, որ Հենրիխ Մխիթարյանը ժամանի Բաքու, բայց թող գա որպես մարզիկ։ Որպես հայ՝ նա այստեղ անելիք չունի, իսկ որպես մարզիկ՝ թող գա եզրափակչին»,- ասել է Գարաևը։
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել...
Մխիթարյանն ամռանը կամուսնանա. Shantnews
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ...
Կիևում Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել
Armsport-ը գրում է. Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել...