Քաղաքականություն
Վիճաբանություն Բուրաստանում. վիրավորները հոսպիտալացվել են
Մայիսի 9-ին՝ ժամը 22։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած վերք և ձախ ձեռքի կտրած վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք…
Մայիսի 9-ին՝ ժամը 22։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած վերք և ձախ ձեռքի կտրած վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Բուրաստան գյուղի 17-ամյա երկու բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 9-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Բուրաստան գյուղում, վիճաբանության ժամանակ, 18-ամյա Գարիկ Շ.-ն սուր-կտրող ծակող գործիքով հարվածել է երիտասարդներին՝ պատճառելով վնասվածքները:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով Գարիկ Շ.-ն բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...