Քաղաքականություն
Նոր ծրագիր է մշակվում Երևանում վերելակներն ամբողջությամբ փոխելու համար . Հայկ Մարության
Երևան քաղաքի վերալակների համար նոր ծրագիր է մշակվում. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք առաջին իսկ օրվանից սկսած ծրագիրը գրում ենք, ո�…
Երևան քաղաքի վերալակների համար նոր ծրագիր է մշակվում. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք առաջին իսկ օրվանից սկսած ծրագիրը գրում ենք, որ վերելակներն ամբողջությամբ մեծ ծրագրով փոխվեն: Ծրագիրը պետք է ներկայացնենք Կառավարություն, որովհետև սա տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում և հաշվարկներ մոտավորապես կան»,- նշեց քաղաքապետը և ընդգծեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ծրագիրն ամիսների ընթացքում պատրաստ լինի:
Հայկ Մարությանի խոսքով՝ նախ պետք է գույքագրում կատարվի, ապա բանակցություններ սկսեն արտադրողների հետ. «Վերելակները շենքի բնակիչներինն է և իրենք նույնիսկ կարող են թույլ չտալ փոխել, բայց մենք ծրագրում ենք դրանք փոխարինել, իսկ բնակիչները տարիների ընթացքում վճարեն»:
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը, որ եթե վերելակների համար գումար չկա, ինչպե՞ս էին ցանկանում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնեն, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ոչ մի լումա ավել չի գնում աշախատավարձերի բարձրացման համար: Հիմա ասում են, որ պետական սեկտորում աշխատողները քիչ են վարձատրվում, և ստացվում է, որ ասեն՝ ոնց որ արդեն շատ եք կանաչապատում, շատ չի՞»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...