Քաղաքականություն
Մահափորձը բեմադրվել է Սուրիկ Խաչատրյանի կողմից․ Տիգրան Կարապետյանը՝ գլխավոր դատախազին
«Վերջերս՝ Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի դատավարության ժամանակ, մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել ու այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին: Ի՞նչ քայլեր եք ձեռնարվում, քանի…
«Վերջերս՝ Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի դատավարության ժամանակ, մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել ու այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին: Ի՞նչ քայլեր եք ձեռնարվում, քանի որ գործ ունենք ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ»,-այսօր ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նման հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։
Արթուր Դավթյանն ասաց, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում է. «Ներկայում վարույթ է նախաձեռնվում հանգամանքները ստուգելու ուղղությամբ. սա շատ կարևոր հանգամանք է»:
Հիշեցնենք՝ ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որևէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը և օգնականը, չէին տուժել:
Դեռևս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...