Քաղաքականություն
Ամեն հայտարարություն հանցագործության մասին հաղորդում չէ. Արթուր Դավթյան
Ցանկացած հայտարարություն քրեադատավարական օրենքի իմաստով հանցագործության մասին հաղորդում չէ: Այսօր Խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Նա մասնավորապես արձագանքել է…
Ցանկացած հայտարարություն քրեադատավարական օրենքի իմաստով հանցագործության մասին հաղորդում չէ: Այսօր Խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Նա մասնավորապես արձագանքել է այն հարցին, թե ինչու քրեական գործեր չեն հարուցվել այն գործարարների նկատմամբ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ ճամպրուկով փողեր են տարել Բաղրամյան 26։
«Դուք կարծում եք՝ ցանկացած հայտարարություն քրեադատավարական օրենքի իմաստով հաղորդո՞ւմ է հանցագործության մասին: Ո՛չ»,- ասաց գլխավոր դատախազը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ նախկինում գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել, եւ նրա այս հայտարարությունից հետո որեւէ քրեական գործ չի հարուցվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...