Քաղաքականություն
Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին ամփոփող 100 փաստի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կդժվարանա…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կդժվարանա առանձնացնել, թիրախավորել որևէ խնդիր։
«Ժողովրդի բարեկեցության աճ, իհարկե ոչ, չեմ տեսնում։ Հարցրեք ժողովրդին, եթե ժողովրդն իր ընտանիքում, իր կեցության մեջ տեսնում է փոփոխություն, ես կողջունեմ, իսկ եթե չի տեսնում, թե քանի փաստ կհրապարակվի, ինձ համար կարեւորը փաստի հրապարակումը չէ, ինձ համար կարեւորն այն է, թե քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդն իր ապրելակերպի մեջ դրական տեղաշարժ տեսնում է, թե ոչ: Եթե տեսնում է, ամեն ինչ OK է, եթե չի տեսնում, ուրեմն կառավարությունը, մենք բոլորս շատ բան ունենք անելու»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին ներկայացրեց 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...