Քաղաքականություն
Վանեցյանը Սանասարյանի պաշպտաններին խորհուրդ է տվել դիմել ՀՔԾՙ ԱԱԾ-ի աշխատակիցների դեմ քրգործ հարուցելու համար
Ես որևէ ազդեցություն չունեմ նախաքննության վրա, առավել ևս դատարանի վրա: Եթե հայտարարություններով գնահատենք, ապա իմ հայտարարություններն իրենց արածի դիմաց ոչ մի բան են: «Ազատություն» ռադիոկայանի այն…
Ես որևէ ազդեցություն չունեմ նախաքննության վրա, առավել ևս դատարանի վրա: Եթե հայտարարություններով գնահատենք, ապա իմ հայտարարություններն իրենց արածի դիմաց ոչ մի բան են:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտարարում են, որ ԱԱԾ տնօրենի հայտարարությունների պատճառով չեն կարողանում իրենց պաշտպանությունն իրականացնել, այսպես պատասխանեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ Սանասարյանի պաշտպաններն իրենք անում են հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել որպես հանցագործության մասին հաղորդում. «Այսինքն՝ հայտարարում են՝ գործը շինծու է, գործը կարված է: Եթե այդ մարդիկ այդքան վստահ են իրենց հայտարարությունների մեջ, ապա խորհուրդ եմ տալիս դիմել գլխավոր դատախազին կամ ՀՔԾ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների նկատմամբ հարուցվի քրեական գործ:
Ես խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ այդպիսի մարդկանց, որոնք նմանատիպ հայտարարություններ են անում, դիմել իրավապահ մարմիններին, որ մեր նկատմամբ հարուցվի քրեական գործ»:
Դիտարկմանը, թե իրենք նշում են, որ նմանատիպ հայտարարություններն արդեն ցույց են տալիս, որ գործը ձևական է, Վանեցյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում ԱԱԾ տնօրենն այն մարդը չէ, որ կարող է ապօրինի ազդեցություն ունենալ այլ իրավապահ մարմինների վրա: Ես, մեր ծառայությունն անում ենք մեր գործը, և այն, ինչ անում ենք, անում ենք մեր երկրի անվտանգության համար, իմ գնահատմամբ՝ բավականին դրական արդյունքներ ունենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...