Այլ
«Բացահայտեք». Տավուշի մարզի ավտոմեքենաների տերերը դժգոհում են գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից
Սահմանամերձ Տավուշի մարզի` գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայանների մի մասը մեկ…
Սահմանամերձ Տավուշի մարզի` գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայանների մի մասը մեկ խորանարդ մետր գազը վաճառում է 220 դրամով, Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում` 200 դրամով: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190 դրամ է: Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում ավտոմեքենաներին լիցքավորվող գազի ճնշումը 250 է, իսկ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում` 220, սակայն ավտոմեքենաները լիցքավորելուց հետո 220-ը շատ արագ նվազում է 160-ի: Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղերթը սպասարկող տաքսիստներն իրենց ավտոմեքենաները մշտապես գազով լիցքավորում են Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք ասացին, որ եթե Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում իրենց մեքենաների որակյալ լիցքավորումը չլիներ, իրենք չէին կարող մեկ ուղեւորին 3 հազար դրամով Նոյեմբերյանից Երեւան հասցնել: Տավուշի մարզի վարորդները տարիներ շարունակ դժգոհում են,որ Ադրբեջանին սահմանակից մարզի ԱԳԼՃԿ-ներում մեքենաները թերլիցքավորվում են, սակայն պետական ստուգող կազմակերպությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում այդ փաստերը բացահայտելու, արձանագրելու համար, որպեսզի դրանք հետագայումբացառվեն:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Թանկյանը՝ «Երևանից Ամուլսար՝ մասնակցելու մեծ հանրահավաքին» նախաձեռնության մասին
Նախաձեռնության հեղինակը Հայկական բնապահպանական ճակատն է: Մայիսի 11-ին Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են...
Գազ չի լինի հետևյալ հասցեներում
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշե...
Աշխարհի «ամենազայրացած» բնակչությունը Հայաստանում է. հարցման արդյունք
Հայաստանում գրեթե ամեն երկրորդ մարդ զայրացած է եղել երեկ․ հայկական հանրությունը սրանում առաջատարն է։ Այսպիսի արդյունքներ...
Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևները կշարունակվեն
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածն...