Այլ
Ինչո՞ւ Լոռու մարզի դպրոցների տնօրենները չեն մասնակցել «Քաղաքացու օրվա» տոնակատարությանը. նրանցից բացատրութուն են պահանջել
Gohar Vardanyan
1 րոպե
177 դիտում
Լոռու մարզի դպրոցների տնօրեններին են զանգահարել Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները եւ բացատրություն պահանջել, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել «քաղաքացու օրվա» մասսայական տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է «Լոռի» հեռուստաընկերությունը, որը նամակ է ստացել դպրոցների տնօրեններից:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի խմբագրություն, Վանաձորում, «Քաղաքացու օրվան» նվիրված մասսայական միջոցառումներին, դպրոցների տնօրենների հիմնական մասը չի մասնակցել: Մեզնից մի մասը կարծել էր, որ դա նաեւ մե՛ր օրն է եւ տնօրինել ենք այնպես, ինչպես հարմար ենք գտել: Սա նորմալ կդիտվեր, եթե Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության աշխատակիցները չզանգեին եւ ճշտումներ չպահանջեին դպրոցների տնօրեններից, թե ինչու ներկա չեն գտնվել եւ չեն մասնակցել մասսայական տոնակատարությանը:
Ստացվում է, որ մեր մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, նախկինում էլ նման միջոցառումներին իշխանությունները պարտադրանքով էին մասնակցություն ապահովում, հիմա էլ շարունակում են ճնշումներ գործադրել, բացատրություն պահանջել իրենց ենթակայության տակ գտնվող տնօրեններից, այս դեպքում՝ մեզնից: Այսինքն, ինչ է ստացվու՞մ, ճնշումներից, պարտադրանքներից խուսափել հնարավոր չէ՞, ինչու է վերադասի կողմից տնօրենների ոչ միայն աշխատանքը վերահսկվում, այլեւ տոնական օրը:
Չէ որ քաղաքացու օրը արժանապատիվ քաղաքացիներ ունեցող երկրի տոնն է»:
Նմանատիպ հոդվածներ
Մասնագիտական գործունեությանս ընթացքում նման պրոցեսի հանդիպում եմ երկրորդ անգամ. Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Ուշադրություն. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
634
«Յուքոմը» գրավադրել է 89 տոկոս բաժնեմասը․ Civilnet am
Gohar Vardanyan
1 րոպե
416
Ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևները կշարունակվեն
Gohar Vardanyan
1 րոպե
413
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Թեհրանի շուրջ ռազմական սրում, նավթի թանկացում և զարգացումներ Հայաստանում
1 րոպե
100
Լուրերը մեկ տողով. Իսրայելը զորքեր է մտցրել հարավային Լիբանան, Ռուբինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին
1 րոպե
159
Լուրերը մեկ տողով. 10 հազար դրամով թոշակի բարձրացում, Մերձավոր Արևելքի ճգնաժամ
1 րոպե
129
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
359