Հասարակություն
Բաքվում բանտարկված հայ երիտասարդը տեղափոխվել է Ռուսաստան
Բաքվում շուրջ երեք տարի բանտում անցկացրած Մարատ Ուելդանով Գալուստյանին տեղափոխել են Ռուսաստան, և նա գտնվում է Մախաչկալայի քննչական մեկուսարանում:
Եղբոր տեղափոխության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ շնորհակալություն է հայտնել իր պայքարին աջակցած անձանց, այդ թվում՝ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Ինչպես գրում է ռուսական և իսրայելական ծագում ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, «Բաքուն երեք տարի ձգձգում էր արտահանձնման հարցը՝ հավանաբար դրա դիմաց որոշ շահութամաս շորթելով Ռուսաստանից»:
«Գրեթե նույն կերպ Լուկաշենկոն փորձում էր ինձ Բաքվին արտահանձնելու դիմաց գազի վճարումների համար ժամանակ շահել: Այդուհանդերձ, Մարատին փոխանցել են ռուսական կողմին: Նրան այնուհետև կտեղափոխեն Կրասնոդար, և հուսով եմ, որ Ռուսաստանի իշխանությունները ազատ կարձակեն նրան համաներման կամ պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքով»,- գրել է բլոգերը:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016թ․ հունիսի 9-ին ձերբակալվել և անազատության մեջ է պահվել Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով:
2017թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Գինու փառատոնին մասնակցությունը տասնապատիկ թանկացել ա, հրաժարվում եմ մասնակցել. քաղաքապետարանի աշխատակից
Գարեջրի, գինու արտադրությունից մինչև պոլիվինիլխլորիդե պրոֆիլների արտադրություն Արարատի մարզում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արջը զբոսնում է ԱՄՆ Սքենեքթադի քաղաքում
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0