Պատահարներ
Սեռական հարաբերություններ է ունեցել դեռահաս դստեր հետ
Սյունիքի մարզի գյուղերից մեկում դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի…
Սյունիքի մարզի գյուղերից մեկում դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Տղամարդու նկատմամբ՝ ծնված 1972թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ)»,– լրատվականին ասել է Հարությունյանը։
Ավելի վաղ «Sputnik Արմենիան» հայտնել էր, 14–ամյա աղջիկն ապրում է բազմազավակ ընտանիքում, ունի եւ՛ քույր, եւ՛ եղբայր։ Աղջկա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքն ու հեռացել գյուղից։
Դեպքի մասին տեղյակ են նաեւ համագյուղացիները. հենց նրանք են դիմել ոստիկանություն։ Աղջիկն ու ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս օրերին դպրոց չեն հաճախում։
Ընտանիքի երեխաները հիմա մնացել են տատիկի հետ։ Ի դեպ, նրանք` որպես բազմազավակ ընտանիք, պարբերաբար օժանդակություն են ստացել տարբեր ՀԿ–ներից, համայնքը փորձել է նաեւ ընտանիքի հոր աշխատանքի խնդիրը լուծել։
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդների չարաշահում նախկին վարչապետի մասնակցությամբ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ո...
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Վրաերթի ենթարկվածը մահացել է. նա Քաղաքապետարանի աշխատակից է
Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր ավիավթար. «Boeing-737»-ը հայտնվել է գետում
Խոշոր ավիավթար է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նախանգի Ջեկսոնվիլ քաղաքում: Ինչպես հայտնում է bbc. com-ը` վայրէջք կատարելիս «B...