Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենեսուելայում հեղաշրջման փորձից հետո ամերիկյան ավիաընկերություններին արգելվել է այդ երկրի օդային տարածք մտնել
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Վենեսուելայում տիրող «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել այդ երկրի օդային…
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Վենեսուելայում տիրող «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել այդ երկրի օդային տարածքում և կարգադրել է լքել Վենեսուելան 48 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ զգուշացումը վերաբերում է Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ավիափոխադրող ընկերություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ հավաքվել է մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմաբազայի մոտ գտնվող մայրուղում:
Վենեսուելայի դատախազությունը պետական հեղաշրջում իրականացնելու փորձի առնչությամբ հետաքննություն է սկսել: Կան տասնյակ տուժածներ:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վայքում պաշտոնյաների մասնակցությամբ. Armdaily. am
Մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Վայքում Քաղաքացու օրը մարզպետի, պատգամավորի եւ համայնքապետի մասն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էսօր ծրագիր կա, որ մարդու անուն, ազգանուն, հասցեն, հեռախոսի համարը, կոշիկի ռազմեռը, լրիվ ասում ա. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակ...