Պատահարներ
Ողբերգական ավտովթար Սյունիքում. կան տուժածներ և զոհ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի A 120 XX 61 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը…
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի A 120 XX 61 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին։
Shamshyan com-ի հաղորդմամբ` վթարի հետևանքով 1 հոգի, ով կին է, տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հիվանդանոցի բժիշկների կողմից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ թունելում բեռնատարը...
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգմավոր Սերգեյ Բագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝...
Ծեծի են ենթարկել Երևանի ակումբներից մեկում խաղասեղանի վրա միզած հաճախորդին
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0