Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝ Էջմիածնում ապրող 32-ամյա Գառնիկ Վ.-ը պահում է թմրամիջոց, օգտագործում է և…
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝ Էջմիածնում ապրող 32-ամյա Գառնիկ Վ.-ը պահում է թմրամիջոց, օգտագործում է և իրացնում։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը քրեական հետախույզները հայտնաբերել են Գառնիկ Վ.-ին և բերման ենթարկել բաժին։ Նա բերման ենթարկվեց Երևանում 16-ամյա մի տղայի թմրամիջոց փոխանցելիս։ Գառնիկ Վ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մանրացված, չորացված յուրահատուկ հոտով կանեփանման զանգված, ընդանուր՝ 15 գրամից ավելի քաշով։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում, շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ պարզեցինք, որ Գառնիկ Վ.-ը հայտնաբերված թմրանյութը ձեռք է բերել Էջմիածին քաղաքի բնակիչ Արման Տ.-ից։ Դատարանի որոշմամբ՝ խուզարկվել է Արման Տ.-ի բնակարանը, որի արդյունքում՝ հայտնաբերվեց 100 գրամ ընդանուր քաշով՝ մանրացված, չորացված մարիխուանայի նմանվող զանգված»,- հայտնել է օպերլիազոր Գևորգ Միքայելյան։
Արման Տ.-ը իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ու կասկածանքով բերման ենթարկվածները հանձնվել են տարածքային քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատու...
Երևանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ
Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժ...
Մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Մարությանը՝ «Սանիթեքին»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանն այսօր քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքի մաքրության խնդրին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ ռեփեր Գուֆի տանը
Ռուս ռեփեր Ալեքսեյ Դոլմատովի (Գուֆ) ամառանոցը, որ գտնվում է Մերձմոսկվայի Ապրելյովկա քաղաքում, հրկիզվել է: Այս մասին հայտ...