Պատահարներ
Ավտովթար Կոտայքի մարզում. վարորդներից մեկը խմած է եղել
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 62-ամյա Խաչատու�…
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 62-ամյա Խաչատուր Հովակիմյանի վարած Volkswagen և 30-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Խ. Հովակիմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Գ. Ստեփանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 30-ամյա Գևորգ Սիմոնյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է խմած:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ թունելում բեռնատարը...
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգմավոր Սերգեյ Բագ...
Ծեծի են ենթարկել Երևանի ակումբներից մեկում խաղասեղանի վրա միզած հաճախորդին
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ ռեփեր Գուֆի տանը
Ռուս ռեփեր Ալեքսեյ Դոլմատովի (Գուֆ) ամառանոցը, որ գտնվում է Մերձմոսկվայի Ապրելյովկա քաղաքում, հրկիզվել է: Այս մասին հայտ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0