Քաղաքականություն
Ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր ա. Փաշինյանը` «Գոնսալեսի», «Բուլկի Արամի» և «Քեթրինի Միհրանի» մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հետախուզման մեջ գտնվող հայտնի անձանց: Հարցին, որ Գոնսալեսը Պրահայում է, տեսադաշտից կորել է բնապահպանության նախկին նախարար Արամ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հետախուզման մեջ գտնվող հայտնի անձանց: Հարցին, որ Գոնսալեսը Պրահայում է, տեսադաշտից կորել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, մյուսներին նույնպես չեն կարողանում հայտնաբերել, ինչո՞ւ է այս իրավիճակը, նա պատասխանեց. «Արամ Հարությունյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը գորոծղություն չէր կարող իրականացնել”:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ևս, ըստ վարչապետի, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել ՀՀ-ից:
“Ի՞նչ կա այդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը, բա ո՞ւր մնաց օրենքի գերակայությունը: Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր ա»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...