Պատահարներ
Երիտաասարդ տղան մահակով հարվածել է միկրոավտոբուսին, վարորդին պատճառելով մարմնական վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երեւան…
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 24-ամյա բնակչին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, 1995 թվականին ծնված երիտասարդը, նպատակ ունենալով պատժել իր վարած մեքենայի ընթացքը խոչընդոտող միկրոավտոբուսի վարորդին, մոտեցել է երթուղային միկրոավտոբուսին եւ ոտքով հարվածել միկրոավտոբուսի աջակողմյա դռանը: Այնուհետեւ հանցավոր գործողությունները ավարտին հասցնելու նպատակով իր մեքենայի սրահից վերցրել է սառը զենք չհանդիսացող ՊՌ-Տ տեսակի ռետինե մահակը, հարվածել միկրոավտոբուսի դռան կողային ապակուն, որի հետեւանքով ապակու բեկորները թափվել են վարորդի վրա՝ վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզ...
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Կրասնոյարսկում խոշոր հրդեհ է բռնկվել «Կրասմաշ» գործարանում: Այս պահին քանդվել է սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի...
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0