Պատահարներ
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ դառնալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ…
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ դառնալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Քննչական վարչությանը։
Երեխաների դիակները հայտնաբերել են նոյեմբերի 16–ին «Պոդվորիե» ԲԲԸ–ի ֆերմայի բնակելի տարածքում։ Քննական տվյալներով` 2018 թվականի նոյեմբերի 16–ին 27–ամյա կինը, որն ամուսնու հետ Հայաստանից տեղափոխվել է Վորոնեժի մարզ, տնից գնացել է ու մենակ թողել երեխաներին։ Այդ սենյակում վառարան է եղել, որի կրակից այրվել է սպիտակեղենը։ Աղջիկները մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով։
Մոր հանդեպ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ երկու անձանց մահ պատճառելու հոդվածով։ Մարզի դատախազության տվյալներով` բնակելի տարածքում ինքնաշեն վառարան է դրված եղել։
Աղջիկների ծնողները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք 2018 թվականի ապրիլին են Ռուսաստան մեկնել ու միգրացիոն հաշվառման կանգնել։
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզ...
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Կրասնոյարսկում խոշոր հրդեհ է բռնկվել «Կրասմաշ» գործարանում: Այս պահին քանդվել է սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի...
Սոցիալական ծառայությունների մասնագետը կաշառք է ստացել և անմիջապես բերման ենթարկվել
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղ...