Հասարակություն
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն:
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0