Այլ
Կոռուպցիոն գործով կալանավորված ՊՎԾ աշխատակիցը ազատ արձակվեց
Այսօր կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորված Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Այս լուրը հաստատել է…
Այսօր կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորված Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Այս լուրը հաստատել է վերջինիս եղբայրը՝ Դավիթ Ադյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։
Սամվել Ադյանը, ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը կալանավորվել էին փետրվարի 28-ին։
Նշենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր...
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային և վերանորոգման աշխա...
Այսօր լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային և վերանորոգման աշխա...
Ադրբեջանցին տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ, վիրահատության է ենթարկվել
Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլ...