Հասարակություն

Կառավարությունը 133 հազար դոլար հատկացրեց առաջիկա խաղում Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար

Gohar Vardanyan 1 րոպե 368 դիտում
Կառավարությունը 133 հազար դոլար հատկացրեց առաջիկա խաղում Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացրեց 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Լևոն Արոնյանի մասնակցությունը աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին պատշաճ մակարդակով ապահովելու համար: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների չորրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թ. պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին: Լևոն Արոնյանի կողմից 2019 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին 2019 թ. հատկացնել 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` պատշաճ մակարդակով այդ վարկանշային մրցաշարին պատրաստվելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250