Դժգոհություններ` Ալավերդու տարածքում հիմնանորոգվող միջպետական ճանապարհից
Արդեն մի քանի տարի է, ինչ նորոգման փուլում է Վանաձոր-Բագրատաշեն Վրաստանի սահման ավտոճանապարհը: Որոշ հատվածներում այն ամբողջությամբ ավարտված է, որոշ հատվածներում էլ լայն թափով ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում: Ալավերդիով անցնող ճանապարհը, որը եւս ներառված է միջպետական ճանապարհի հիմնանորոգման մեջ, շուրջ 5 ամիս գտնվում է քարուքանդ վիճակում: Ճանապարհի այդ հատվածով երթեւեկելը իսկական պատուհաս է դարձել ոչ միայն ալավերդիցների, այլ նաեւ Ալավերդիով անցնող բոլոր վարորդների համար, գրում է Armtimes com-ը: Ավելի քան 5 ամիս առաջ նորոգման նպատակով ասֆալտի շերտը հեռացնելուց հետո ճանապարհն էլ ավելի անանցանելի է դարձել: Նույն քարուքանդ վիճակն է նաեւ քաղաքի գլխավոր երկու կամուրջների վրա: Քաղաքի ճանապարհների ու աշխատանքների դանդաղ ընթացքի մասին ալավերդցիները բազմիցս են բարձրաձայնել՝ օգտագործելով հնարավորր բոլոր հարթակները: Երեկ էլ արդեն Բաղրամյան թաղամասի վարորդներն են բողոքի ակցիա իրականացրել՝ պահանջելով արագացնել աշխատանքները: Ալավերդու բնակիչ Սեւակ Մարտիրոսյանն ասում է, որ բարձիթողի վիճակ է տիրում, իսկ աշխատանքները կատարող կազմակերպությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում՝ անհանգստություն ու վնասներ պատճառելով ալավերդցիներին. «6 ամիս համբերել ենք, բայց մարդկանց համբերության բաժակը արդեն լցվել է, էլ համբերելու տեղ չկա»,-ասաց նա: Մեկ այլ վարորդ էլ առաջարկեց պատասխան լսելու փոխարեն մեքենան նկարել, որն արդեն փոսերի պատճառով ամբողջությամբ շարքից դուրս է եկել. «Ոչ ամորտիզատոր կա, ոչ բան կա, հմի խոստացան, թե 2 օրից կսկսեն, բայց եթե 2 օրից չսկսեն՝ նորից ենք բողոքի ակցիաներ անելու»: Վարորդների կրած ֆինանսական կորուստների կամ բնակչությանը պատճառվող անհարմարությունների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում, ասում են վարորդներն ու պնդում, որ ժամանակից շուտ ասֆալտի շերտի հեռացումը սխալ հաշվարկի արդյունք էր միայն: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ