Հասարակություն
Ցեղասպանությունը վերապրած 108–ամյա Եպրաքսյա տատը Ծիծեռնակաբերդում էր
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդ էր գնացել Հայոց ցեղասպանությունը վերապրած 108–ամյա Եպրաքսյա Գևորգյանը: Կարսից գաղթած Եպրաքսյա Գևորգյանը, ոին մայրը մազապուրծ փախցրել էր Արևմտյան Հայաստանից, լրագրողներին պատմեց մի քանի դրվագ իր ընտանիքի պատմությունից։
«Կարսից գաղթել ենք Օշական, հետո գնացել Աշտարակ, Եղվարդ, սակայն մարդկանց համար այնտեղ արդեն տեղ չկար: Հետո գնացել ենք Գյումրի: Այնտեղ հանդիպել ենք Ասքանազ Մռավյանին (ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ, հեղափոխական, պետական գործիչ), ով մեզ տարավ երկու հարկանի տուն: Նա մեզ ասաց՝ մտեք այստեղ, յոլա գնացեք, մինչև տեսնենք, ինչ է լինում»,- ինչպես հայտնում է News. am-ը` պատմել է Եպրաքսյա տատը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0