Հասարակություն
Լարված իրավիճակ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև. Ոստիկանական պատնեշ է կազմվել
Gohar Vardanyan
1 րոպե
699 դիտում
Թբիլիսիի «Ալիք Մեդիա» հայկական տեղեկատվական հարթակը գրում է, որ տարիներ շարունակ Վրաստանում ապրող հայերն ապրիլի քսանչորսին Թբիլիսիում Թուրքիայի դեպանատան մոտ գտնվող պուրակում «Պահանջում ու հատուցում» խորագրով բողոքի ակիցա են իրականացնում։
Սակայն այս տարի, հայ համայնքի ցույցից առաջ արդեն ազգությամբ թուրք երեխաների ցուցահանդես է կազմակերպել և տոնական միջոցառում է անցկացնում:
Հենց այդ պատճառով էլ վիրահայ համայնքի և «Աթաթուրքի ցուցահանդեսի» միջև Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ պատնեշ կառուցելով, փակել են պուրակի հիմնական տարածքը:
Այսպիսով, ըստ աղբյուրի՝ Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը:
Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն են, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկա:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,915
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,522
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
317
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
142
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
118
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
142