Քաղաքականություն
Իշխանության մի թևը պատրաստվում է վրեժ լուծել Փաշինյանի թիմակիցներից. Փաստ
Փաստ թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թեւը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակիցներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ…
Փաստ թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թեւը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակիցներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով:
Քանի որ Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասարյանի գործով տարբեր կերպ հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու եւ արհեստական օրակարգ չկա եւ ամեն ինչ օրենքին համապատասխան է, ուստի «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական եւ «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել եւ ամեն կերպ մյուս թեւից «ժերտվա» սարքել:
Խոսքը թե՛ մի քանի պատգամավորների, թե՛ գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդիրից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, ով քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, եւ Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...