Հասարակություն
Հայոց ցեղասպանություն 104. Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ շարունակվում է
Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ հանրությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր այցելում են Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցում անմեղ զոհերի հիշատակին։
Առավոտյան Ծիծեռնակաբերդ են այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հոգևոր հայրերը։ Մարդկանց հոսքը հուշահամալիր շարունակվելու էամբողջ օրը։
Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեցին հայ մտավորականներ, որոնք այնուհետեւ աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին:
Գրեթե 1,5 մլն մարդ է բնաջնջվել 1915-ից 1923 թվականներին: Կես միլիոնից փոքր-ինչ ավելի հայրեր տարածվել են ամբողջ աշխարհում: Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ ժողովրդից, իսկ հայրեը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվել են հազարավոր պատմական եւ ճարտարապետական հուշարձաններ, ձեռագրեր, պղծվել են սրբավայրերը: Հրկիզվել եւ կողոպտվել են ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր:
Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Վատիկանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ քրգործը մերժվել է. Aysor am
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0