Հասարակություն
Հինգ հայտնի աստղեր ներկայացրել են իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը. Անանյան
Շոու-բիզնեսի 5 հայտնի ներկայացուցիչ տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկ է ներկայացրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախաահ Դավիթ Անանյանը:
«Սառույցը տեղից շարժվել է: Շոու-բիզնեսի հինգ շատ հայտնի ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են: Թե ովքեր են` հիմա չեմ ասի, մոտակա օրերին մամուլի հաղորդագրություն կտարածենք, թե ովքեր են օգնել մեզ սառույցը տեղից շարժվելու հարցում»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ շոու-բիզնեսի մնացած ներկայացուցիչների հետ ևս ՊԵԿ-ը մտադիր է աշխատել բարիդրացիական հարաբերություններով՝ համոզելով, խնդրելով ու նաև օգտագործելով իր իրավասության տակ եղած գործիքակազմը նրանց հարկային դաշտ բերելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորել է ինքնահայտարարագրել եկամուտները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0